շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Արգելվել է Վրաստանից փոստով դիմակ ուղարկելը

Արգելվել է Վրաստանից փոստով դիմակ ուղարկելը

Վրաստանում ցանկացած տեսակի ու քանակի բժշկական դիմակներ փոստի միջոցով արտերկիր ուղարկելն արգելվել է: Այս մասին գրում է aliq.ge-ն՝ հղում անելով «Վրաստանի փոստ» ընկերությանը։

Ընկերությունը զգուշացնում է, որ կարգը հաշվի չառնելու ու դիմակներ ուղարկելու դեպքում փոստային ծանրոցը կառգրավվի կամ հետ կուղարկվի, իսկ քաղաքացուն ուղարկելու դիմաց վճարած գումարը հետ չի վերադարձվի:

Կազմակերպությունը չի հստակեցրել՝ հատկապես ինչ նպատակով է արգելվել դիմակներ ուղարկելը: Նոր կարգն ուժի մեջ է մտել նախօրեին՝ փետրվարի 27-ին:

Վրաստանում նոր կորոնավիրուսի ի հայտ գալով՝ բժշկական դիմակների դեֆիցիտ է երկրի բոլոր դեղատներում: Դեղագործները վստահեցնում են, որ դիմակները սպառվել էին դեռևս նախորդ շաբաթ: Որոշ բնակիչներ դժգոհում էին դիմակների աննախադեպ բարձր գներից՝ այն դեղատներում, որտեղ դեռևս չեն սպառվել:

  • Կիսվել: