կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Արևիք» ազգային պարկին հարակից տարածքում վերսկսվել են օգոստոսի 19-ից բռնկված հրդեհի մարման աշխատանքները

«Արևիք» ազգային պարկին հարակից տարածքում վերսկսվել են օգոստոսի 19-ից բռնկված հրդեհի մարման աշխատանքները

Օգոստոսի 19-ին հրդեհ էր բռնկվել ՇՄՆ ԶԿՀ «Արևիք» ազգային պարկին հարակից՝ Շվանիձոր բնակավայրի խոտածածկ տարածքում։

Հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվել ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» մասնաճյուղի 15 աշխատակիցների և ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության 25 հրշեջ- փրկարարարների կողմից։

Ժամը 21:10-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին, սահմանվել էր հերթապահություն:

Օգոստոսի 20-ին, ժամը 06։50-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ առկա էր մոտ 12 ծխացող օջախ։

Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին մթության պատճառով։ ՇՄՆ ԶԿՀ «Արևիք» ազգային պարկի աշխատակիցների և փրկարարների կողմից սահմանվել էր հերթապահություն:

Օգոստոսի 21-ին վաղ առավոտից հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են։

  • Կիսվել: