ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը պարգևատրել ԵՊՀ «Պատվո շքանշանով»

Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը պարգևատրել ԵՊՀ «Պատվո շքանշանով»

ԵՊՀ-ում ձևավորված է գեղեցիկ ավանդույթ՝ գնահատելու և արժևորելու լեգենդներին: Շարունակելով այս ավանդույթը՝ ԵՊՀ գիտական խորհուրդն այսօր միաձայն որոշել է Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին պարգևատրել ԵՊՀ «Պատվո շքանշանով» Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը:

՛՛Գուրգեն Մելիքյանը Մայր բուհի խորհրդանիշներից մեկն է, լեգենդ, որի վաստակի մասին վկայում են նրա արված գործերը:

Գուրգեն Մելիքյանն իր կենսագրությամբ, գործունեությամբ ու վարքով իսկական մտավորականի, կոչումով մարդու և ճշմարիտ հայի անզուգական կերպար է:

Սիրելի՛ պրոֆեսոր, Ձեր խոսքն ու գործն օրինակներ են, որոնք ոգևորում են բոլորիս: Առողջ եղե՛ք, և թող այն անկոտրում եռանդը, որ ներդնում եք հանուն Հայաստանի ու Արցախի առաջընթացի, միշտ բերի իր ցանկալի արդյունքները՛՛,-նշել է նա:

 

 

  • Կիսվել: