ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախյան գորգերը՝ կառավարական շենքում․ «Հրապարակ»

Արցախյան գորգերը՝ կառավարական շենքում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն «Արցախ կարպետ» ՍՊԸ-ից 350 հազար դրամ արժողությամբ գորգ է գնել, որն «Արցախ վիշապագորգ» անունն է կրում։

Գնումը կատարվել է «ներկայացուցչական ծախսերի» անվան տակ, այսինքն՝ այդ գորգը Փաշինյանը կա՛մ ինչ-որ մեկին պիտի նվիրի, կա՛մ էլ պետք է այն փռեն նրա ոտքերի տակ՝ կառավարական շենքում, որն այս պահին վերանորոգման մեջ է գտնվում։ Երկու դեպքում էլ ցինիզմն ակնհայտ է․ պատրաստվում է հանձնել Արցախը, իսկ արցախյան գորգերը կառավարական շենքում փռել՝ որպես հուշ իր կառավարման տարիներին կորսված հայրենիքից։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: