շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում նախորդ ամիս Երևանում 35 երեխա է ծնվել

Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում նախորդ ամիս Երևանում 35 երեխա է ծնվել

Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում Երևանում փետրվար ամսին ծնվել է 35 երեխա։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը։

«Արցախից բռնի տեղահանվածների շրջանում փետրվարին ծնվածներից 24–ը տղա է, իսկ 11-ը` աղջիկ»,– նշեց Կարապետյանը։

Նա նաև ընդգծեց, որ Երևանի ենթակայության բուժհաստատություններում փետրվար ամսին աշխատանքի է ընդունվել Արցախից բռնի տեղահանված 14 բուժաշխատող։ Պոլիկլինիկաներում հաճախումների թիվը կազմել է 167 784, ինչը նախորդ ամսվա համեմատ պակասել է սեզոնային գրիպի նվազման հետ կապված։

  • Կիսվել: