երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախցի նորապսակներին ու երիտասարդներին հրավիրում են մասնակցել Տյառնընդառաջին՝ Լուսավորիչ եկեղեցում

Արցախցի նորապսակներին ու երիտասարդներին հրավիրում են մասնակցել Տյառնընդառաջին՝ Լուսավորիչ եկեղեցում

ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակը և Արցախի թեմի երիտասարդաց միությունը հրավիրում են Արցախցի նորապսակ զույգերին և երիտասարդներին մասնակցելու Տյառնընդառաջի տոնի առթիվ կայանալիք արարողություններին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Այդ մասին հայտնում են Արցախի թեմի մամուլի ծառայությունից։ 

 
 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ.

ՓԵՏՐՎԱՐԻ 13

︎ ժամը 17:00 — ժամերգություն,

︎ ժամը 17:30 — մշակութային միջոցառում` խարույկ եւ ազգային-ժողովրդական երգ ու պար:

ՓԵՏՐՎԱՐԻ 14

︎ ժամը 10:30 — տոնական Սուրբ Պատարագ եւ նորապսակների օրհնության կարգ:

Սիրով հրավիրում ենք մասնակիցը դառնալու տոնական արարողություններին:

Տեառնընդառաջին նվիրված արարողությունները տեղի կունենան Հայ առաքելական բոլոր եկեղեցիններում:

  • Կիսվել: