Արայիկ Հարությունյանը չբացառեց, որ սպորտի ոլորտը համակարգող փոխնախարարը նշանակվի հենց նախարարության ներսից
«Թեկնածուներ կան»,- այսօր խորհրդարանում այսպես արձագանքեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների այն հարցին, թե երբ է նշանակվելու սպորտի ոլորտը համակարգող փոխնախարարը։
Նախարարն ասաց, որ այս պահին փոխնախարար Գրիշա Թամրազյանը համակարգում է երկու ոլորտ. «Նշանակումների արդյունքում կունենանք նաև սպորտը համակարգող փոխնախարար: Գուցե նաև ձեզ ծանոթ անուն լինի՝ հենց նախարարության ներսից»:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍՆ սպորտի ոլորտը համակարգող փոխնախարարը Գևորգ Լոռեցյանը կալանավորված է: Ազգային անվտանգության ծառայությունը Գևորգ Լոռեցյանին, նրա վարորդին և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին դեկտեմբերի 4–ին բերման էր ենթարկել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով


