հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024

Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու ուսանողների լեգիտիմ պահանջը հայրենի ոստիկանության վրա վատ է ազդել. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ ՀՅԴ ՀԵՄ երիտասարդների բերման ենթարկմանը:

«Փաստորեն, շատ երկար անուն ունեցող նախարարության Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու ուսանողների լեգիտիմ պահանջը հայրենի ոստիկանության վրա վատ է ազդել: Վերջիններս, մերօրյա ժանրի կանոններին համաձայն` ուսանողներին ծեփել են ասֆալտին: Ուսանողների հանդեպ, ովքեր ընդամենը ուզում էին հանդիպել իրենց ժողովրդավար, ժողովրդի իշխանության նախարարին` ակնհայտ ոչ համաչափ ուժ է կիրառվել:

Ոստիկաններից մեկն էլ ուժի կիրառումը համաչափ է համարել, ասելով, որ 20 հոգով նման փողոց չեն փակում։

Հիմա մնում է ոստիկանությունից ճանապարհային քարտեզ պահանջենք, թե ո՞ր փողոցը քանի հոգով կարելի է փակել, որ ասֆալտին ու պատերին մարդածեփումներ չլինեն», - գրել է նա։

 

 

  • Կիսվել: