հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Արարքը անարգանք և խուլիգանության դրսևորում է Ազգային ժողովի, պետության նկատմամբ. Թանդիլյանը՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասին

Արարքը անարգանք և խուլիգանության դրսևորում է Ազգային ժողովի, պետության նկատմամբ. Թանդիլյանը՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասին

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՅԴ-ական Կարեն Մկրտչյանի մասնակցությամբ՝ Կասկադում տեղի ունեցած միջադեպին: 

«Երևանի կենտրոնում, օրը ցերեկով, քաղաքացիների, մայրաքաղաքի հյուրերի ներկայությամբ, ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա թիկնապահների աջակցությամբ։

Երևանը սիրելը ժապավեններ կտրտել չէ, այլ նախ և առաջ պետք՝ ունենալ տարրական հարգանք Երևանի, երևանցու, երևանյան միջավայրի նկատմամբ, որը որևէ տեղ գրված չէ։

Արարքը անարգանք և խուլիգանության դրսևորում է Ազգային ժողովի, պետության նկատմամբ։

Պաշտոնը հավերժ չէ, մեկ օր առանց թիկնազորի եք փողոց դուրս գալու։ Պատրաստ եղեք այդ օրերին էլ քաղաքացիների հանդիպելու։

Նման միջադեպերը ամրապնդում են այն իրողությունը, թե ինչքան է գործող իշխանությունը իրեն հեռացրել հայրենիքից, քաղաքից, քաղաքացուց»։

  • Կիսվել: