չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արարատի մարզում Նիվան, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր շրջվել է, բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Արարատի մարզում Նիվան, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր շրջվել է, բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Վարդաշատ գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվել և գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա՝ օպերատիվորեն ժամանած «Արարատ« բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ 

  • Կիսվել: