ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արարատի մարզում Mercedes-ը բախվել է հենասյուներին, մի քանի պտույտ գլորվել, հայտնվել դաշտում․ կա զոհ

Արարատի մարզում Mercedes-ը բախվել է հենասյուներին, մի քանի պտույտ գլորվել, հայտնվել դաշտում․ կա զոհ

Այսօր՝ հունվարի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմանում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 36 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե մի քանի հենասյուների և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, ում մարմինը հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, արդյոք նա վարորդն է, և արդյոք վթարի հետևանքով այլ տուժած կամ տուժածներ կան։

Աղբյուրը հայտնում է, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Մուշեղ Ս․-ն է։

  • Կիսվել: