չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Արարատի մարզում բախվել են Mazda-ն ու VAZ 2104-ը․ կա զոհ

Արարատի մարզում բախվել են Mazda-ն ու VAZ 2104-ը․ կա զոհ

Այսօր՝ ապրիլի 11-ին, ոբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 19:50-ի սահմաններում՝ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են MAZDA և VAZ 2104 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Մասիսի շտապօգնության ավտոմեքենային: Այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի ինքնությունը, ինչպես նաև արդյոք վթարի հետևանքով կան վիրավորներ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:


  • Կիսվել: