ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արարատի մարզում 36-ամյա վարորդը Infiniti-ով վրաերթի է ենթարկել 24-ամյա հետիոտնին. կինը հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում 36-ամյա վարորդը Infiniti-ով վրաերթի է ենթարկել 24-ամյա հետիոտնին. կինը հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 36-ամյա Լուիզա Ստեփանյանը իր վարած Infiniti FX35 մակնիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի 26-րդ փողոցոի 2-րդ հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ՝ 24-ամյա Գայանե Եղիազարյանին։

Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է։

  • Կիսվել: