ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արարատի մարզում 07-ը բախվել է կայանված Opel-ին, ապա հացի փռին. կա վիրավոր

Արարատի մարզում 07-ը բախվել է կայանված Opel-ին, ապա հացի փռին. կա վիրավոր

Այսօր ժամը 10:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Կոստյա Հ.-ն, իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով, Ազատավան գյուղի Աբովյան փողոցի 19 հասցեի դիմաց, բախվել է Արարատի մարզի բնակիչ, 55-ամյա Սահակ Հ.-ին պատկանող՝ կայանված Opel Zafira մակնիշի ավտոմեքենեային, այնուհետև բախվել նշված հասցեում գործող հացի փռի շինության պատին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։  

Վթարի հետևանքով Կոստյա Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:

  • Կիսվել: