հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Արարատ Բանկ»-ից 40 մլն յուրացրած 31-ամյա կասկածյալը «Շիրակ» օդանավակայանից պատրաստվում էր լքել ՀՀ տարածքը, սակայն չհասցրեց բարձրանալ ինքնաթիռ

«Արարատ Բանկ»-ից 40 մլն յուրացրած 31-ամյա կասկածյալը «Շիրակ» օդանավակայանից պատրաստվում էր լքել ՀՀ տարածքը, սակայն չհասցրեց բարձրանալ ինքնաթիռ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրանական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Շիրակի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 13-ին ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ Հայկ Հարությունյանը, ով աշխատում է «Արարատ Բանկ» Բաց Բաժնետիրական Ընկերության պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ և հայտնել, որ նույն բանկի տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետներից մեկը կասկածվում է յուրացում անելու մեջ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ կասկածյալը սպասարկման բաժնի մասնագետ՝ 31-ամյա Գ. Ղ-ն է, ով բանկի բանկոմատների լիցքավորման գործընթացում Պարոնյան փողոցի «Արարատ Բանկ»-ի զարգացման մասնաճյուղից սեպտեմբերի վերջերից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում իրեն վստահված գումարներից յուրացրել է խոշոր չափի գումար։  Կենտրոնի ոստիկանների պրոֆեսիոնալ ու ճիշտ գործողությունների արդյունքում կասկածյալ Գ. Ղ-ն Շիրակի մարզի «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել է և բերման ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին։ Նա պատրաստվում էր լքել Հայաստանի տարածքը։ 

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

Գ. Շամշյանի տեղեկություններվ՝ յուրացված գումարը կազմում է 40 մլն դրամ։ 

  • Կիսվել: