հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Առանձնացված տարածք վտանգավոր թափոնների պահպանման համար՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնում

Առանձնացված տարածք վտանգավոր թափոնների պահպանման համար՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնում

Վերջին ամիսներին Այրվածքաբանության ազգային կենտրոնում կատարվել են մի շարք աշխատանքներ և փոփոխությունները: Մասնավորապես, հիվանդանոցի շենքային պայմանները բարեկարգվել և վերազինվել են: Ավարտվել են վերանորոգման աշխատանքներն ախտահանման, (ավտոկլավ), մանրէազերծման բաժնում, որը հագեցած է ժամանակակից և նորագույն տեխնիկայով։
 
Վտանգավոր թափոններն իրենց ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկություններով վտանգ են ստեղծում կամ կարող են ստեղծել մարդու առողջության և շրջակա միջավայրի համար, ոստի կառուցվել է առանձնացված տարածք՝ վտանգավոր թափոնների պահպանման և տեղափոխման համար, որը համապատասխանում է 07.01.2005թ. «Թափոնների մասին» ՀՀ օրենքով սահմանված նորմերին:

  • Կիսվել: