հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով

 Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 4-ի ցերեկը, 3-ի և 6-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից»:

Քամին լինելու է արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ապրիլի 5-7-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն 3-6-ը աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով։
 
Երևան քաղաքում ևս ապրիլի 4-ի ցերեկը, 3-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ին կեսօրից հետո, 4-ի գիշերը, 6-ի երեկոյան ժամերին, 7-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։
 
Մայրաքաղաքում ապրիլի 3-ի գիշերը եղել է 2-4 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +15....+17 աստիճան տաքություն։

  • Կիսվել: