երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում օգոստոսի 18-21-ի կեսօրից հետո, 22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

Քամին արևմտյան է՝ 2-3 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

Երևանում օգոստոսի 18-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-ի և 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 19-22-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ։

Օգոստոսի 18-ին և 19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

  • Կիսվել: