շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Օգոստոսի 26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ։ Օգոստոսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Հայպետհիդրոմետը» տեղեկացնում է, որ օգոստոսի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Շիրակում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +27 +32,

Կոտայքի լեռներում գիշերը` +10 +15, ցերեկը՝ +27 +32,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +19 +21, ցերեկը` +33 +35,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +10 +15, ցերեկը` +27 +32,

 

Լոռիում գիշերը՝ +12 +16, ցերեկը` +27+31,

Տավուշում գիշերը` +15 +20, ցերեկը` +32 +36,

Արագածոտնի լեռներում գիշերը` +10 +15, ցերեկը՝ +27 +32,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +18 +20, ցերեկը` +34 +36,

Արարատում գիշերը` +17 +22, ցերեկը` +35 +37,

Արմավիրում գիշերը` +17 +22, ցերեկը` +35 +37,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +10 +15, ցերեկը` +27 +32,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +17 +22, ցերեկը՝ +35 +37,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +21 +24, ցերեկը` +34 +37,

Սյունիքի նախալեռներում գիշերը` +12 +15, ցերեկը` +27 +30,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +19 +22, ցերեկը` +33+37։

Օգոստոսի 27-30-ն Իրաքի շրջաններից արեւադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-30-ը հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում եւ նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում եւ Երեւանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

  • Կիսվել: