կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 31-ին, ապրիլի 1-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին հյուսիսարևմտյան է՝ 3-6 մ/վ, մարտի 30-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևանում մարտի 30-ին և 31-ին, ապրիլի 1-3-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկն սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ արագությամբ:

  • Կիսվել: