շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հուլիսի 06-11-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօթերևութաբանության ու մոնիթորինգի կենտրոնից՝ նշելով, որ Երևան քաղաքում հուլիսի 06-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 07-09-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:

Հանրապետության տարածքում հուլիսի 06-09-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Հուլիսի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

ՀՀ տարածքում՝

012.png (255 KB)

Երևանում՝

014.jpg (267 KB)

  • Կիսվել: