շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Արամ Առաջինն այս հարցում ասելիք ունի. Լիբանանի «Զարթօնք» թերթի խմբագիրը՝ «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի խոտանման պահանջի մասին

Արամ Առաջինն այս հարցում ասելիք ունի. Լիբանանի «Զարթօնք» թերթի խմբագիրը՝ «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի խոտանման պահանջի մասին

Հայոց պատմության դասագրքի հարցը միայն ներհայաստանյան խնդիր չէ, միայն ԿԳՄՍ նախարարությանը չի վերաբերում, ինքը չէ, որ կարող է որոշել, այն վերաբերում է նաև Սփյուռքին, քանի որ Սփյուռքի մեջ մենք հայ ենք մեծացել «Հայոց լեզու» և «Հայոց պատմության» դասագրքերով: Այս մասին այսօր ԿԳՄՍ նախարարության դիմաց «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժման նախաձեռնության կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց Լիբանանի «Զարթօնք» թերթի խմբագիր Սևակ Հակոբյանը։

«Իմ կոչը Արամ Առաջինին՝ ինքն այստեղ ասելիք ունի։ Մենք սփյուռքի մեջ հայ ենք մեծացել նայելով այստեղի ժողովրդին, այստեղի մտավորականներին։ Այս դասագրքերով այդ մտավորականությունը չի պատրաստվի:

Սփյուռքը եթե հայ է մնացել, մնացել է, որովհետեւ միշտ այստեղից Սփյուռք գնացել են մտավորականներ, հասարակական մարդիկ, մշակույթի գործիչներ,մ որոնք մեզ հայ են պահել: Այս դասագրքով նման մարդ չի պատրաստվի, այս դասագրքով կպատրաստվի երկիր ու հող հանձնող «էլիտա», որին բացի էլիտայից ամեն ինչ կարելի է կոչել»,- ասաց նա:

«Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը խոտանելու պահանջ հետապնդող նախաձեռնող խմբի անդամ, Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանն էլ հավելեց. «Այս իշխանությունների գործելաոճը միայն մի բան է հասկացնել տալիս. Իրենք ուզում են ցույց տալ, որ իրենք անձեռնմխելի են, ռուսերեն մի լավ բառ կա՝ «պեսպրեդել»:

Վազգեն Պետրոսյանը նկատեց, որ բոլորը սպասում են, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան անի. «Մենք սկսել ենք, մենք ասում ենք՝ եկեք միանանք, միասին փոխենք իրավիճակը: Մենք ոչ ուզում ենք նախկին իշխաանավորների հետեւից գնանք, ոչ էլ ուզում ենք որեւէ մեկին կրկնենք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են խոտանել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։

 

  • Կիսվել: