երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արամ Ա Վեհափառ Հայրապետը կայցելի Քաթար

Արամ Ա Վեհափառ Հայրապետը կայցելի Քաթար

Արամ Ա Վեհափառ Հայրապետը պաշտոնական այց կկատարի Քաթարի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից:

«Այսօր՝ Երեքշաբթի, 9 Յունուար 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս մեկնեցաւ Տոհա (Քաթար)՝ պետութեան հրաւէրով: Եռօրեայ այցելութեան ընթացքին, Վեհափառ Հայրապետը հանդիպումներ պիտի ունենայ պետական պատասխանատուներու, ինչպէս նաեւ Քաթարի հայ գաղութին հետ:

Յիշեալ այցելութեան ընթացքին, Նորին Ս. Օծութեան ընկերացող պատուիրակութեան մաս կը կազմեն Արաբական Միացեալ Էմիրութեանց, Քաթարի եւ Շրջակայից Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ Եպս. Սարգիսեան, Հայկական Երեսփոխանական Պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի համա-ատենապետ Գրիգոր Մահսերէճեան, Արաբական Միացեալ Էմիրութեանց թեմի Ազգային Երեսփոխանական Ժողովի ատենապետ Վարուժան Ներկիզեան, Կաթողիկոսարանի Միջին Արեւելքի քրիստոնեայ-իսլամ յարաբերութեանց գրասենեակի վարիչ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան եւ ներկայացուցիչներ Քաթարի գաղութէն»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: