չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Արամ Ա. Կաթողիկոսը դիվանապետ է նշանակել

Արամ Ա. Կաթողիկոսը դիվանապետ է նշանակել

Վեհափառ Հայրապետը յատուկ պաշտօնագրով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբան հայրերէն Հոգշ. Տ. Տաճատ Վրդ. Աշըգեանը նշանակեց Կաթողիկոսարանի դիւանապետ: Տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի տարածած մամուլի հաղորդագրությունից։ 

Հոգեշնորհ հայր սուրբը նախապէս վարած է վանական պաշտօններ, ծառայած է իբրեւ հոգեւոր հովիւ Ֆրէզնոյի մէջ եւ վերջին տարիներուն եղած է տնօրէն Ժըպէյլի «Թռչնոց Բոյն»ի:

Յայտնենք, որ Կաթողիկոսարանի նախկին դիւանապետ Խաչիկ Տէտէեան շուրջ 25 տարի ծառայելէ ետք մեկնեցաւ Թորոնթօ՝ միանալու իր ընտանիքին:

  • Կիսվել: