ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Առաջին ալիքը քաղաքական գովազդից ստացվող եկամտի մի մասը կուղղի ծնելիության խթանման ծրագրին

Առաջին ալիքը քաղաքական գովազդից ստացվող եկամտի մի մասը կուղղի ծնելիության խթանման ծրագրին

Հանրային հեռուստաընկերությունը միացել է «Հայ» ասոցիացիայի «Հայ մանուկ» բարեգործական ծրագրին: Առաջին ալիքը դարձել է ծրագրի ինֆորմացիոն գործընկերը:

«Հայ մանուկ» ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում ծնելիությունը՝ օգնելով անպտուղ զույգերին: Այժմ շուրջ 2500 ընտանիք հերթագրված է այս ծրագրին:

Նվիրաբերելով քաղաքական գովազդից ստացվող եկամտի մի մասը՝ մենք էլ ենք միանում նախաձեռնության նվիրատուների ցանկին: Մեր ուժը մեր միասնության մեջ է:

  • Կիսվել: