շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում մարտի 29-ի և ապրիլի 1-ի գիշերն առանձին շրջաններում, 30-31-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Ապրիլի 1-ի ցերեկը, ապրիլի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում` մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ:

Քամին հարավարևմտյան է՝ 5-8 մ/վ, մարտի 29-30-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 6-10 աստիճանով, 31-ին` ևս 8-10 աստիճանով, ապրիլի 1-ի գիշերը` ևս 4-6 աստիճանով։

Երևանում մարտի 29-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 30-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մարտի 31-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում` թաց ձյան տեսքով։ Ապրիլի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ։

  • Կիսվել: