հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Առաջարկվում է լրատվական կայքերով վիճակախաղերի գովազդն իրականացնել ժամը 22:00-07:00-ը

Առաջարկվում է լրատվական կայքերով վիճակախաղերի գովազդն իրականացնել ժամը 22:00-07:00-ը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն տրվեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:  

Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշեց, որ Կառավարությունն առաջարկում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդի նկատմամբ 20 տոկոս կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանափակում՝ ինչպես հեռուստատեսության և ռադիոյի դեպքում է, նախատեսելով, որ լրատվական կայքերով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել ժամը 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում:

  • Կիսվել: