կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արագածոտնում 28-ամյա վարորդը «Toyota Corolla»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել

Արագածոտնում 28-ամյա վարորդը «Toyota Corolla»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել

Փետրվարի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:00-ի սահմանում Երևանի բնակիչ, 28-ամյա Դավիթ Նալբանդյանը իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 24-ամյա Ռաֆայել Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: