շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արագածոտնի մարզում բախվել են Mercedes-ն ու Iveko բեռնատարը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Արագածոտնի մարզում բախվել են Mercedes-ն ու Iveko բեռնատարը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, Կարբի գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և Iveko մակնիշի բեռնատարը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հեթապահ խումբը, ովքեր բեռնատարի վարորդին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: