չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արագածոտնի մարզում 61-ամյա վարորդը Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին բախվել է գազատար խողովակների հենասյուներին, կողաշրջվել

Արագածոտնի մարզում 61-ամյա վարորդը Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին բախվել է գազատար խողովակների հենասյուներին, կողաշրջվել

Երեկ՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում 61-ամյա Լևոն Ա.-ն իր վարած Chrysler մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին՝ Կարբի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակների հենասյուներին, կոտրել դրանցից մի քանիսն ու կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար  տուժածներ չկան:Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները:

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

  • Կիսվել: