երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Արագածոտնի մարզում 40-ամյա վարորդը Opel-ով բախվել է քարե ցանկապատին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Արագածոտնի մարզում 40-ամյա վարորդը Opel-ով բախվել է քարե ցանկապատին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ճանապարհային ոստիկանւթյան 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 6-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 07:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 40-ամյա Վռամ Զ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Ռյա Թազա գյուղի Մայրուղու 21 հասցեի տան ցանկապատին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վռամ Զ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն: 

  • Կիսվել: