ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արագածոտնի մարզում 34-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է քարին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

Արագածոտնի մարզում 34-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է քարին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

Երեկ՝ հունիսի 19-ի, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 18։00-ի սահմաններում Քուչակ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արմեն Բ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Եղիպատրուշ-Քուչակ գյուղերի ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարին և գլխիվայր շրջվել՝ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս հատվածում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արմեն Բ-ն, ուղևորներ՝ նրա համագյուղացիներ, 45-ամյա Արսեն Շ-ն, 44-ամյա Աշոտ Ք-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

  • Կիսվել: