չորեքշաբթի, սեպտեմբեր 9
9 / 9 / 2026
Քաշքշուկի, հայհոյանքների և հարվածների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Արագածոտնի մարզպետարան

Քաշքշուկի, հայհոյանքների և հարվածների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Արագածոտնի մարզպետարան

Լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունը, ըստ որի, Արագածոտնի մարզպետարանում միջադեպ է եղել՝ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արագածոտնի մարզպետարանը:

՛՛Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ այս կապակցությամբ պարզաբանում ենք․

երեկ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի միջև աշխատանքային հանդիպում է եղել։ Քննարկման ընթացքում որոշ հարցերի շուրջ նրանց կարծիքները չեն համընկել, կողմերը բանավիճել են։

Քաշքշուկի, հայհոյանքների և փոխադարձ հարվածների մասին լուրերը չեն համապատասխանում իրողությանը։

Նշենք, որ Արագածոտնի մարզպետարանի և Աշտարակի համայնքնապետարանի աշխատանքային հարաբերությունները եղել և մնում են գործընկերային, սերտ ու արդյունավետ՛՛,- նշված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: