երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռիի և Սյունիքի մարզերում 13 խոշորացված համայնք կմիավորվի և կդառնա 5 միավորված համայնք. Ղալումյան

Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռիի և Սյունիքի մարզերում 13 խոշորացված համայնք կմիավորվի և կդառնա 5 միավորված համայնք. Ղալումյան

«ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով նախատեսվում է արդեն 13 խոշորացված համայնք միավորել և դարձնել 5 միավորված համայնք: Ընտրությունն անց է կացվելու չորս՝ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռիի և Սյունիքի մարզերում: Արագածոտնի մարզում Թալին խոշորացած համայնքը միանալու է Արագածավանի հետ, Ճամբարակում՝ Ճամբարակ-Շողակաթ, Ալավերդիում՝ Ալավերդի-Ախթալա-Օձուն, Տաշիրում՝ Տաշիր-Մեծավան-Սարչապետ, Սիսիանում՝ Սիսիան-Գորայք»,- Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը:

Ըստ նրա՝ նախատեսվում է հունիսի 8-ին, ժամը 11:00-ին ԱԺ լիագումար նիստերի դահլիճում կազմակերպել հանրային լսումներ, որտեղ էլ հանձնաժողովը պետք է որոշում կայացնի:

ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի այն հարցին, թե Թալինում խոշորացման դեպքում եզդիական համայնքները կներառվեն արդյոք  այս ծրագրի մեջ՝ Ղալումյանը պատասխանեց. ««Վարչատարածքային բաժանման» օրենքում փոփոխություններ կատարելու իրավունքը պատկանում է կառավարությանը: Մենք խոսել ենք այդ հարցի շուրջ և՛ Սանոսյանի, և՛ մարզպետի հետ: Խնդիրը, որ այս փուլում այդ համայնքները չեն ներառվել այդ գործընթացի մեջ նրանում է, որ նրանք ներկայանում են որպես ազգային փոքրամասնություններ: Ձեր առաջարկությունը կընդունվի, իմ կարծիքվ կարելի է հանրային լսումների ժամանակ անդրադառնալ այդ հարցին և գործադիրի հետ փորձել առաջ տանել գործընթացը»:

  • Կիսվել: