ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մինչև հունիս․ Արամ Ազատյան

Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մինչև հունիս․ Արամ Ազատյան

Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մինչև հունիս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը՝ հրապարակելով լուսանկարներ։

«Կոմիտասի վերջնամասում Արաբկիրի շուկայի սեփականատիրոջ կողմից առևտուր իրականացնող անձինք այս տարվա ապրիլ ամսին ծանուցվել էին շուկայի վերակառուցման պատճառով առևտրի դադարեցման մասին:

Վարչական շրջանի աշխատակազմի և շուկայի ղեկավարության հետ բանակցությունների արդյունքում ժամկետը երկարաձգվել է մինչև հունիս:

Այսօր Երևանի ավագանու <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության անդամներ Կիմա Աբրահամյանի և Լուսինե Սարգսյանի հետ այցելել ենք Արաբկիրի շուկա, տեղում ղեկավարության և վաճառողների հետ քննարկել նրանց մտահոգող խնդիրները:

Հնչել են տարբեր առաջարկներ, մասնավորապես շուկան նույն պայմաններով այլ տարածք տեղափոխելու վերաբերյալ:

Դրանք ընդունել եմ ի գիտություն: Առաջիկայում կքննարկվեն բոլոր տարբերակները հնարավորինս հարմար տարածք և լավագույն պայմաններ ապահովելու համար»,- գրել է նա:

 

  • Կիսվել: