շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արաբկիրի շենքերը, փողոցները, մայթերն ու սիզամարգերը ազատվում են տարատեսակ գովազդային պաստառներից

Արաբկիրի շենքերը, փողոցները, մայթերն ու սիզամարգերը ազատվում են տարատեսակ գովազդային պաստառներից

Արաբկիրի շենքերը, փողոցները, մայթերն ու սիզամարգերը ազատվում են տարատեսակ գովազդային պաստառներից։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության և Արաբկիր վարչական շրջանի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում ապամոնտաժվել են օրինական հիմք չունեցող տասնյակ գովազդային պաստառներ, վահանակներ և դրանք կրող մետաղյա կոնստրուկցիաներ։

  • Կիսվել: