երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արա Մարտիրոսյանը մեկնաբանել է տեղեկությունը, թե իր կինը հետիոտնի է վրաերթի ենթարկել, ինքն էլ եղել է դեպքի վայրում

Արա Մարտիրոսյանը մեկնաբանել է տեղեկությունը, թե իր կինը հետիոտնի է վրաերթի ենթարկել, ինքն էլ եղել է դեպքի վայրում

Երգիչ Արա Մարտիրոսյանը մենաբանել է shamshyan.com կայքում հրապարակված տեղեկությունը, թե իր կինը քաղաքացու է վրաերթի ենթարկել։

«Պարոն Շամշյան պարզապես տեղեկացնում եմ ձեզ: Ձեր տեղեկությունները կամ ենթադրությունները սխալ են: Ես կին արդեն 4 տարի է չունեմ: Տվյալ անձը պարզապես իմ ընկերն է և աշխատակիցը: Հարգաններով Արա Մարտիրոսյան»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր shamshyan.com-ը տեղեկություն էր տարածել, որ այսօր՝ փետրվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Լիլիթ Գ-ն իր վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենայով Հանրապետության 62/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն Էլիզա Ե-ին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը սիրված ու ճանաչված երգիչ Արա Մարտիրոսյանի կինն է։ Երգիչը նույնպես ժամանել էր դեպքի վայր։

  • Կիսվել: