շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ապրիլի 11-14-ը ստացվել է 5 ահազանգ՝ ՃՏՊ-ների վերաբերյալ

Ապրիլի 11-14-ը ստացվել է 5 ահազանգ՝ ՃՏՊ-ների վերաբերյալ

Ապրիլի 11-14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Արարատի մարզի Ազատավան գյուղում և Երևան-Գյումրի, Երևան-Մեղրի ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 1 տուժած։

 

  • Կիսվել: