երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Ապօրինի ծառահատում Լոռիում․ Ստեփանավանի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Ապօրինի ծառահատում Լոռիում․ Ստեփանավանի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Մարտի 25-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանները Կուրթան գյուղի տարածքում շրջայցի ժամանակ ստուգել են Եղեգնուտ գյուղի 28-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան։ Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։

Պարզվել է՝ մարտի 15-ին նա բենզասղոցով Եղեգնուտ գյուղի հանդամասից ապօրինի հատել է բոխու և կաղնու ծառեր, իսկ փայտանյութը վաճառել 25-ամյա ուղևորին, որը Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ է, և պատրաստվում էր փայտանյութը տեղափոխել Փոքր Մանթաշ:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: