ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՊՀ փորձագետները համաձայնեցրել են ռուսաց լեզվի մասին պայմանագիրը

ԱՊՀ փորձագետները համաձայնեցրել են ռուսաց լեզվի մասին պայմանագիրը

ԱՊՀ երկրների ներկայացուցիչները փորձագիտական մակարդակով համաձայնեցրել են ռուսաց լեզվի միջազգային կազմակերպության հիմնադրման մասին պայմանագրի նախագիծը: Այս մասին հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։

«2023 թվականի սեպտեմբերի 5-ին ԱՊՀ կենտրոնակայանում տեղի ունեցավ ռուսաց լեզվի միջազգային կազմակերպության հիմնադրման մասին պայմանագրի նախագծի համաձայնեցման փորձագիտական խմբի լրացուցիչ նիստը։ Փորձագետները լրամշակել և համաձայնեցրել են ռուսաց լեզվի միջազգային կազմակերպության հիմնադրման մասին պայմանագրի նախագիծը, ինչպես նաև համաձայնեցրել են այդ հարցի վերաբերյալ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշման նախագիծը», -ասված է հաղորդագրության մեջ:

Տեսակոնֆերանսի ձևաչափով միջոցառմանը մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից և Տաջիկստանից: Փաստաթղթերի նախագծերն ուղարկվել են ԱՊՀ մասնակից պետություններին՝ ներպետական համաձայնեցման։

  • Կիսվել: