չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱՊՀ դիտորդները ծաղիկներ են խոնարհել «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ

ԱՊՀ դիտորդները ծաղիկներ են խոնարհել «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդները հունիսի 19-ին մասնակցել են Երևանում «Մայր Հայաստան» համալիրի մոտ ծաղիկների զետեղման հանդիսավոր արարողությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդները ծաղիկներ են խոնարհել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված անմար կրակի հուշարձանի մոտ։

Այնուհետև դիտորները մի քանի հանդիպումներ կունենան Ազգային ժողովում: Դիտորդական խումբը քննարկումներ կանցկացնի խորհրդարանի ղեկավարության հետ, ինչպես նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական շտաբերի ներկայացուցիչների հետ:

Դիտորդական առաքելության ներկայացուցիչներն իրենց աշխատանքները կշարունակեն հունիսի 20-ին՝ քվեարկության օրը: Օրվա երկրորդ կեսին նախատեսված է նրանց հանդիպումը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ: ԱՊՀ դիտորդներն ամփոփիչ ասուլիսով հանդես կգան հունիսի 21-ին:

ԱՊՀ դիտորդները Հայաստանում առաքելություն կիրականացնեն ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով:

  • Կիսվել: