կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել է չորս ավտոմեքենա. 4 տուժածները բուժօգնություն են ստացել

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել է չորս ավտոմեքենա. 4 տուժածները բուժօգնություն են ստացել

Դեկտեմբերի 27-ին, ժամը 18:20-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քուչակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Վ. Ա., ծնված 2000 թ․), «Ford» (վարորդ՝ Է. Պ.), «VAZ» (վարորդ՝ Ա. Ս.) և «Mitsubishi» (վարորդ՝ Մ. Մ.) մակնիշների ավտոմեքենա­ները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները․ շտապօգնության աշխատակիցները տեղում 4 քաղաքացու ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

 

  • Կիսվել: