երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ապարան քաղաքում և Աշոցքի տարածաշրջանում բուք է․ ճանապարհների մասին

Ապարան քաղաքում և Աշոցքի տարածաշրջանում բուք է․ ճանապարհների մասին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի ավտոճանապարհները։

Կոտայքի, Տավուշի, Լոռու և Սյունիքի (բացառությամբ Կապան քաղաքի) մարզերում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Մարտունի քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի (բուք) և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում բուք է։

Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր», Սարավան-«Զանգեր», Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին և Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում մառախուղ է:

  • Կիսվել: