կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
«Անվախ աղջկա» արձանը Մանե Թանդիլյանի նվերն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը․ խոսնակ

«Անվախ աղջկա» արձանը Մանե Թանդիլյանի նվերն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը․ խոսնակ

«Անվախ աղջկա» արձանը Արցախի աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի նվերն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը։

«Մեսրոպ Առաքելյանի նախաձեռնությամբ արդեն երեկ արձանը տեղադրվեց։ Ընտրվեց ապրիլի 7-ը՝ որպես խորհրդանշական օր կանանց և աղջիկների համար։ Նպատակը հասարակության մեջ աղջկա դերի խրախուսումն է, նրա մեջ ղեկավարին բարձրացնելը»,- նշեց Զառա Մանուչարյանը։

Ըստ խոսնակի՝ խորհրդաշնական է արձանը հենց Կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց տեղադրելը։

«Արձանը դեմքով կանգնած է կառավարությանը, այսինքն՝ անվախ աղջիկ, որը դեմքով կանգնել է իշխանությանը և ոչ թե մեջքով։ Աղջիկը համարձակ է, պահանջատեր, իր իրավունքների տերը»,- ասաց նա։

Արձանի քանդակագործը Արմեն Սամվելյանն է։ Նա NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ արձանի տեսքի գաղափարը եղել է պատվիրատուինը․ «Պատվերը եղել էր դեռ մեկ տարի առաջ, սակայն կորոնավիրուսի և պատերազմի պատճառով տեղադրումը հետաձգվեց»։

  • Կիսվել: