երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Անտառում քար չկա չէ՞, անտառում քարերի վրայով չես քայլում. Ավինյանը կոչ արեց հրաժարվել քարերից ու տոմետներից

Անտառում քար չկա չէ՞, անտառում քարերի վրայով չես քայլում. Ավինյանը կոչ արեց հրաժարվել քարերից ու տոմետներից

Բուսաբանական այգում հուշապուրակի կառուցման աշխատանքները կատարված են մոտ 10 տոկոսի չափով: Այդ մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցեց շինարարության և բարեկարգման վարչության պետի պարտականությունները կատարող Տիգրան Գեղամյանը:

«Մասնավորապես հիմա կատարվում են ավտոկայանատեղիի կառուցման աշխատանքներ, հենապարսպի բետոնացումը կատարված է 80 տոկոսով: Սպասասրահի շենքի կառուցման, լուսավորության եւ ինտերնետ մալուխների մոնտաժման աշխատանքներն ընթանում են, լճի հատվածում հողային աշխատանքներն ավարտվել են, ավարտական փուլում են նաեւ լճի հատակի  խճապատման աշխատանքները: Մեկնարկել են բետոնե նախապատրաստական շերտի աշխատանքները: Ներկայումս տեղադրվում են գլխավոր ճեմուղու բազալտե եզրաքարերը, լուսավորության համակարգի մալուխները: Միաժամանակ կատարվում են ոռոգման ցանցի  մոնտաժման աշխատանքներչը»,-ասաց նա:

Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Բոլոր այն այգիներում, որտեղ քարապատում ենք, եկեք այդ պրակտիկայից հրաժարվենք: Քարապատում, տոմետապատում, բետոնապատում տրամաբանությունը մոռանանք: Եթե այգի ենք հիմնանորոգում, ծառեր պետք է տնկենք, ուրեմն եկեք հնարավորինս զերծ մնանք տոմետից և քայլուղիները քարով պատելուց:

Կարելի է անել շատ ավելի պարզ՝ գրունտային տարբերակներով: Ե՛վ ֆինանսապես է ձեռնտու, և՛ միջավայրին ավելի համապատասխան կլինի։ Կանաչ տարածքը պարտադիր չէ, որ քարապատված լինի:

Մասնավորապես՝ Օղակաձև զբոսայգու 4-րդում պետք է հրաժարվենք տոմետներից ու քարից, միջավայրը պետք է ավելի բնականին մոտ լինի։ Անտառում քար չկա չէ՞, անտառում, որ քայլում ես, քարերի վրայով չես քայլում»,-ասաց քաղաքապետը։

  • Կիսվել: