ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Անտանելի տոթի պատճառով ուղևորը բացել է Մոսկվա-Անթալիա ինքնաթիռի դուռը (տեսանյութ)

Անտանելի տոթի պատճառով ուղևորը բացել է Մոսկվա-Անթալիա ինքնաթիռի դուռը (տեսանյութ)

Շերեմետևոյում անտանելի տոթի եւ երկար սպասելու պատճառով ուղեւորը բացել է Մոսկվա-Անթալիա ինքնաթիռի դուռը: Դռան հետ զուգահեռ բացվել է նաև փրկարարական աստիճանը։

Արդյունքում ուղևորները ստիպված են եղել ավելի երկար սպասել։

Մարդկանց դուրս են բերել ինքնաթիռից, քանի որ որոշել են ինքնաթիռը փոխարինել մեկ այլ ինքնաթիռով։

Ընդհանուր առմամբ մեկնումը հետաձգվել է մոտ չորս ժամով։ Ավիաընկերությունը  ստեղծել է հանձնաժողով՝ հետաքննելու համար միջադեպը։

  • Կիսվել: