ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անկախության օրն էլեկտրական տրանսպորտային միջոցների շքերթ է սպասվում

Անկախության օրն էլեկտրական տրանսպորտային միջոցների շքերթ է սպասվում

2020 թվականի սեպտեմբերի 21-ին «էլեկտրամոբիլները Հայաստանում» նախաձեռնող խմբի և «Plug.am՝ էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագրի կողմից տեղի կունենա Հայաստանում առաջին էլեկտրական տրանսպորտի շքերթը, որը ի նշան ՀՀ Անկախության 29 ամյակին կձգվի 29կմ՝ Երևանից Գառնի։

Միջոցառման պաշտոնական հարթակ։

Միջոցառմանը մասնակցելու են մի քանի տասնյակ էլեկտրամոբիլներ, ինչպես նաև էլեկտրական տրանսպորտի այլ տեսակներ (սկուտերներ, մոպեդներ, տրիցիկլեր և այլն)։

10:00-11:00 նախատեսվում է հանդիպում Շահումյան հրապարակում, ծանոթություն միմյանց հետ, փորձի փոխանակում, նոր մոդելների քննարկում

11:00- 12:00 շքերթը կշարժվի դեպի Գառնի, վերջնակետը կլինի Գառնի գյուղի մշակույթի տան մոտ տեղադրված էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանի մոտ

12:00-13:00 քննարկումներ էլեկտրական տրանսպորտի զարգացման հեռանկարների, պետական արտոնությունների, լիցքավորման ենթակառուցվածքների վերաբերյալ

13:00-վերադարձ Երևան

Հրավիրում ենք բոլոր էլեկտրամոբիլիստներին և հարակից ոլորտի ներկայացուցիչներին իրենց մասնակցությունը ունենալու երթին։

 

 

  • Կիսվել: