երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Անիի, Սպիտակի, Արթիկի, Թալինի տարածաշրջաններում և Ջաջուռի լեռնանցքում ձյուն է տեղում

Անիի, Սպիտակի, Արթիկի, Թալինի տարածաշրջաններում և Ջաջուռի լեռնանցքում ձյուն է տեղում

Հունվարի 3-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Անիի, Սպիտակի, Արթիկի, Թալինի տարածաշրջաններում և Ջաջուռի լեռնանցքում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: