կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անիի կամրջի վերականգնման նախագիծը փաստացի սառեցվել է

Անիի կամրջի վերականգնման նախագիծը փաստացի սառեցվել է

Հայ-թուրքական սահմանին գտնվող Անիի կամրջի վերականգնման նախագիծը փաստացի սառեցված է։

Sputnik Արմենիան դիմել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և խնդրել մի քանի հարցի պատասխանել՝ արդյոք կազմվե՞լ են Անիի կամրջի վերականգման նախագծանախահաշվային փաստաթղթերը, հայտնի՞ են վերականգման ժամկետները և գումարը, արդյոք նախարարությունը որևէ քննարկում անցկացնո՞ւմ է թուրքական պաշտոնյաների հետ այս հարցով։

Նախարարությունից պատասխանել են, որ առկա է Անիի կամրջի նախնական էսքիզային տարբերակը (ինչը նախկինում էլ էր հայտնի - խմբ․)։

 

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը թուրքական կողմի հետ բանակցություններ չի տանում», - ասված է գրավոր պատասխանում։

Նախարարությունից նշել են նաև, որ միայն նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումից հետո հնարավոր կլինի նշել վերականգնման գումարը և հստակ ժամկետները։

Լրատվամիջոցը հավելել է, որ ժամկետների և ծախսերի վերաբերյալ նմանատիպ պատասխան էր ստացել դեռ 2023 թվականի մայիսին: Այն ժամանակ ասել էին, որ թուրքական կողմի իրականացրած միջոցառումների մասին տեղեկություն չունեն:

Անիի կամրջի բացառիկ կադրերը կարող եք տեսնել այստեղ:

Փետրվարի 15-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Անկարայում թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան միասին կվերանորոգեն սահմանային կամուրջը։

  • Կիսվել: