չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Անիի, Արթիկի, Տաշիրի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Անիի, Արթիկի, Տաշիրի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մարտի 23-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Տաշիրի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում, Աշոցքի, Աբովյանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ 

Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: